Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղից բուժման լավագույն միջոցը կանխարգելումն է. մինչ այժմ հայ-ամերիկյան առողջության կենտրոնը փրկել է ավելի քան 3800 կնոջ կյանք

Հոկտեմբեր 29,2012 17:51

«Հարյուր գրամ կարմիր գինի, դառը շոկոլադ, սխտոր, սոխ և լոլիկ ձեր սննդացանկում. Քաղցկեղից խուսափելու լավագույն բանաձևն է»,- ասում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Հոկտեմբերի 29-ին Նոյյան Տապան լրատվական կենտրոնում կայացած մամլո ասուլիսում տիկին Հակոբյանը ներկայացրեց կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ վերջին վիճակագրական տվյալները՝ հիմնվելով իրենց հաստատության փորձի վրա: Ըստ այդմ՝ վերջին տարիներին նկատվել է հիվանդության երիտասարդացում ամբողջ աշխարհում: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում ունեցել  են 0-29 տարեկան 62 հիվանդ: Հայաստանում  ամեն օր այս կենտրոն է դիմում 120 մարդ: Ըստ տիկին Հակոբյանի ՝ այս թիվը խոսում է այն մասին, որ հասարակությունը հիմա բավականին իրազեկ է:

Իր գոյության 12 տարիների ընթացքում բժշկական կենտրոնը փրկել է ավելի քան 3800 կնոջ կյանք: Խ.Հակոբյանի պնդմամբ. քաղցկեղը բուժելի է, եթե հիվանդը դիմում է հիվանդության սկզբնական փուլերում, երբ «ուռուցքը բրնձի հատիկի չափ է»:
Ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ գործող մասնավոր հայ-ամերիկյան առողջության կենտրոնը զինված է նորագույն սարքավորումներով: Թվային մամոգրաֆները, որ  ոլորտի վերջին նորամուծությունն են, այս կենտրոնում արդեն կիրառվում են:
Մարզերում հիվանդության ցուցանիշները, ըստ տիկին Հակոբյանի, մտահոգաղ են. ըստ նրա, վիճակագրությունը տխուր է հատկապես գյուղերում, որտեղ կանայք ծանր ֆիզիկական աշխատանքի ու մշտական սթրեսների մեջ են: Խ.Հակոբյանի խոսքերով, կենտրոնի բժիշկները համապատասխան սարքավորումներով ամիսը 4 անգամ լինում են մարզերում և կատարում անվճար հետազոտություններ:
Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, իրենց կողմից մատուցվող մամոգրաֆիկ ծառայությունները մատչելի են.  սովորական մամոգրաֆով հետազոտությունն արժե 11 հազար դրամ, իսկ թվային մամոգրաֆով հետազոտությունը՝ 15 հազար դրամ:
Տիկին Հակոբյանը «թյուր կարծիք և չհիմնավորված տեսակետ» անվանեց պնդումները, որ մամոգրաֆները վտանգավոր են և կարող են մեծացնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Նրա խոսքերով՝ մամոգրաֆը կնոջ կրծագեղձը սեղմում է ընդամենը մի քանի վայրկյան և լիովին անվտանգ է:
Չծխել, չխմել և զբաղվել սպորտով. խորհուրդ է տալիս կենտրոնի տնօրենը և նշում, որ առողջ ապրելակերպով մարդիկ իրենց կամքից անկախ պայքարում են հիվանդության դեմ: Սեփական ընտանիքի օրինակը բերելով՝ տիկին Հակոբյանը կոչ է անում ճիշտ սնվել, ուշադիր լինել օգտագործվող սննդի նկատմամբ և հաճախակի հետազոտվել, քանի որ քաղցկեղից բուժման լավագույն միջոցը կանխարգելումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031