Վրաստանի Մառնեուլի տարածաշրջանի բնակչության գերակշիռ մեծամասնությունն ադրբեջանցիներ են: Նրանք յուրահատուկ սովորություններ ունեն: Գյուղերում ադրբեջանցիներն ուրախության առիթներով (հարսանիք, տղայի թլպատում, թանկագին հյուրերի ժամանում) իրենց տան դարպասներին կապում են կարմիր ժապավեններ: Իսկ հարազատի մահվան դեպքում դարպասներին, ի նշան սգի, կապում են սեւ ժապավեններ: Մառնեուլի ադրբեջանցիները նաեւ սովորություն ունեն իրենց առանձնատների ճակատները զարդարել թիթեղից կերտված տարբեր նախշերով եւ պատկերներով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ