Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Պապյան. Ես նեղացկոտ օրիորդ չեմ, որ Հայաստանից խռովեմ

Հոկտեմբեր 29,2012 17:40

Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի փակմանը՝ հոկտեմբերի 31-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ, որին մասնակցում են Իսրայելը ներկայացնող անվանի դաշնակահարներ Բորիս Գիլտբուրգը եւ Վահագն Պապյանը:

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով հայաստանցի եւ արտերկրյա ունկնդիրների տարբերության մասին, պարոն Պապյանը նշեց. «Հայաստանցի ունկնդիրներից շատերին անձամբ ճանաչում եմ, գիտեմ նրանց քննադատական, պահանջկոտ վերաբերմունքը կատարման վերաբերյալ: Հայաստանում հանդես գալու պատասխանատվությունը շատ մեծ է ու չնայած պահանջկոտությանը, մեր ունկնդիրը շնորհակալ ունկնդիր է՝ եթե որեւէ մեկին տալիս է իր սիրտը, անկեղծ է տալիս»:

Մեր հարցին, իսկապե՞ս ինքը ժամանակին նեղացած է հեռացել հայրենիքից, մի թեմա, որը քանիցս շրջանառվել է երաժշտական դաշտում եւ մամուլում, պարոն Պապյանը պատասխանեց. «Ես Հայաստանից երբեք նեղացած չեմ գնա, նույնիսկ առանձին մարդկանցից չեմ նեղանա, հո նեղացկոտ օրիո՞րդ չեմ: Այստեղից գնացել եմ 91 թվականին, երբ խառը ժամանակներ էին բոլոր բնագավառներում, իսկ ես երիտասարդ արտիստ էի, երաժիշտ, որը օբյեկտիվ պատճառներ ուներ ինքն իրեն փորձելու արտերկրում: Նեղանալու մասին խոսք լինել չի կարող, ապացույցները շատ են. ես իմ գնալուց հետո 93 թվին ելույթ եմ ունեցել Կամերային նվագախմբի հետ, որը ղեկավարում էր Ռուբեն Ահարոնյանը, Ճգնավորյանի ղեկավարությամբ էլ երկու անգամ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եմ ելույթ ունեցել: Այսօր էլ Երեւանում եմ»:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031