Հոկտեմբերի 28-ին, ժ. 19.00, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում արևմտահայերենով ներկայացվեց Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» պիեսը` Ալբերտ Մկրտչյանի բեմադրությամբ: Ներկայացումը դիտելու համար հրավիրվել էին սիրիահայ մեր հայրենակիցները:
Սիրիայում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով ճակատագրի նոր փորձություն ապրող մեր հայրենակիցներն այսօր ամենից առաջ Հայրենիքի, հայաստանցիների ուշադրության, հոգատարության կարիքն ունեն, և «Հացթուխի կինը», ներկայացմանը մասնակցելու հրավերն, իրապես, համեստ ներդրում է նրանց հայաստանյան միջավայրում ինտեգրելու գործում:
Հրավիրյալները հուզմունքով ու հիացմունքով դիտեցին գեղարվեստական յուրօրինակ լուծումներով հագեցած, հուզական այս ներկայացումը, կինոյի և թատրոնի մեծ վարպետ, մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հիրավի հանճարեղ կատարման տեսագրություններով, որը հանդիսատեսին հայ մեծ դերասանի կենդանի ներկայության գերագույն բավականություն պարգևեց:
Ներկայացման ավարտին հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով իր հիացմունքն ու երախտագիտությունը հայտնեց «Մհեր Մկրտչյան» արտիստական
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ