Լեհաստանի Բելոստոկ, Պերեմիշլ և Բելառուսի հետ սահմանամերձ այլ շրջանների ճամբարներում մոտ 30 գաղթականներ շարունակում են իրենց հացադուլը` ակնկալելով փախստականի կարգավիճակ ստանալ: Հաղորդում է «Նյուզ բալթ» լրատվականը:
Ի սկզբանե հացադուլ էր հայտարարել ավելի քան 70 մարդ: Հայտնել է «Լեհական ռադիո»-ի ռուսական ծառայությունը:
Առաջին հերթին գաղթականները բողոքում են իրենց փակ ճամբարներում պահելու համար, որոնց պայմաններն, ըստ նրանց, մոտ են բանտայինին:
«Նրանք չեն հասկանում, թե ինչու են իրենց որպես բանտարկյալներ պահում, թե ինչի համար է այդպիսի խիստ կարգապահությունը, – «Իրավաբանական միջամտության ասոցիացիա»-ից ասել է Ալեքսանդրա Խշանովսկան, – նրանք ոչ մի հանցանք չեն կատարել: Նրանց խնդիրն այն է, որ Լեհաստանում են գտնվում առանց փաստաթղթերի»:
Կարդացեք նաև
Բելառուսի պետական սահմանի կոմիտեն նշում է, որ հացադուլավորները հիմնականում Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ են:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ