Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգնիր երեխաներին» ՀԿ-ն կազմակերպում է յուրօրինակ բարեգործական համերգ

Հոկտեմբեր 29,2012 16:37

«Օգնիր երեխաներին» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուսանողների կողմից, նոյեմբերի 13-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կազմակերպում է յուրօրինակ բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթը նվիրաբերվելու է մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին, հանգանակված գումարով կազմակերպությունը հոգալու է նրանց առաջնային կարիքները:

Տոմսերի արժեքը` 1000-4000 դրամ է, համերգին ելույթ են ունենալու` Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ( նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ`Նորայր Դավթյան), երգիչ-կատարողներ: Տոմսերի համար կարող եք զանգահարել` 091-95-50-95:

Ի դեպ, նշենք, որ 2012թ-ի Հունիսի 1-ին ևս «Օգնիր երեխաներին» ՀԿ-ն Գրողների միության դահլիճում նույնպես բարեգործական համերգ էր նախաձեռնել , որտեղ հանդես էր եկել «Նարեկացի» նվագախումբը` Արամ Թալալյանի գլխավորությամբ:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցած հանգանակությունից ստացված գումարը նվիրաբերվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031