Հայաստանը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց է սկսել: Ըստ «Ռեգնումի»՝ հաղորդում են թուրքական լրատվամիջոցները` հիմնվելով Թուրքիայի հատուկ ծառայությունների կայքին:
Ըստ թուրքական հատուկ ծառայությունների, Հայաստանն այդ ուղղությամբ աշխատում է լատինաամերիկյան, աֆրիկյան և օվկիանիայի երկրների հետ: Ըստ անվտանգության ծառայության, դրա ապացույցն է Հայաստանի արգործնախարարի շրջագայությունը լատինաամերիկյան և Կենտրոնական Ամերիկայի երկրներ ու տեղի հայ համայնքների հետ հանդիպման ժամանակ արած կոչը, որ այս ուղղությամբ ակտիվ գործողությունների անցնեն: Ըստ ծառայությունների պնդման, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Վանուատուի, և գաճաճ պետություններ` Նաուրուի և Պալաուի հետ:
Պատրաստեց Հովհաննես Իշխանյանը
Կարդացեք նաև