Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԳ փոխնախարարը պատասխանում է ԲՀԿ-ական պատգամավորին

Հոկտեմբեր 29,2012 15:46

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցադրմանը,  թե Մեքսիկայի, Գվատեմալայի կամ Կոնգոյի նման երկրներ ԱԳ նախարարի գործուղումները կրճատելու միջոցով հնարավոր չէ՞ր լինի լուծել կարեւորագույն սոցիալական հարցեր, պատասխանեց. «Այսօր դրանք թողնենք Ադրբեջանի տիրույթում, որ ինչ ուզենան, անե՞ն: Մեր արտաքին քաղաքականության էությունն այն է՝  ոչ միայն բավարարվել միայն Եվրոպայով , ԱՊՀ ու  մեր անմիջական հարեւաններով, այլ աշխատանք տանել բոլոր երկրների հետ, լինի Ասիա, Աֆրիկա»:

Նա ասաց, որ Կոնգո կատարած նախարարի գործուղումների  արդյունքում Հայաստանը դարձավ ֆրանկոֆոն  երկրների կազմակերպության անդամ.  «56 պետություն են, որոնք  ունեն իրենց լուրջ ազդեցությունը եւ պատահական  չէ, որ  այդ միջազգային կազմակերպությունն  իր բանաձեւում ղարաբաղյան հարցի  վերաբերյալ շատ հավասարակշռված հայտարարություն է անում: Այսինքն ,  ֆրանկոֆոն երկրների անդամ դառնալը մեզ համար չափազանց  կարեւոր էր: Եվ նույնը կարելի է ասել մնացած երկրների գործուղումների մասին: Ամեն մի այդպիսի այց ունի իր նպատակները, որոնց արդյունքները շոշափելիորեն երեւում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031