Շաբաթ գիշեր, լույս կիրակի Նիցցա քաղաքում, 61 տարեկան հասակում մահացել է ֆրանսահայ պրոդյուսեր Ալեքսանդր Երեմյանը: Այս մասին հաղորդում է ֆրանսահայ լրագրող Ժամ Էքյանը:
Հաղորդագրության մեջ ասված է` քանի որ Ալեքսանդր Երեմյանը լավ գիտեր հայ մշակույթը, նա հայ հեղինակների և երգի տեքստի հեղինակների խոսնակն էր:
Անցած հուլիսին տեղի էր ունեցել Ալեքսանդր Երեմյանի երկրորդ ամուսնությունը` օպերային երգչուհի Էլեոնորա Դմիտրիևայի հետ (Նոռա Վալդի):
Մի քանի տարի է, ինչ նա Երևանում ռեստորան է բացել, որի միջոցով նա Հայաստան էր ներմուծում ֆրանսիական փորձառությունը և բացահայտում էր ֆրանսիական հեղինակավոր երգերը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ