Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «ԲՀԿ-ն գաղափարական ուժ չէ, եւ բոլորին է հայտնի, թե ինչի համար է այն ստեղծվել»

Հոկտեմբեր 29,2012 15:25

Այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով Գուրգեն Եղիազարյանի հայտարարությանը, որ պատրաստ են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ՝ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դա այսպես մեկնաբանեց. «Նա ասել է, որ երկիրը փրկելու համար բոլորի հետ էլ կարելի է համագործակցել, իսկ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասով իրենց ուղղակի պետք է հուշել, որ թողեք գնացեք: Համագործակցությունը այսպես ենք հասկանում»:

Aravot.am-ի հարցին՝ Դուք ասացիք շուտով փոթորիկ է լինելու, ո՞վ է անելու այդ փոթորիկը, մի քիչ փակագծերը բացեք՝ նա պատասխանեց. «Վախենում եմ սխալվել, որովհետեւ մի անգամ ասացի մինչեւ հոկտեմբերի 10-ը, ուշացավ: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը արդեն փոթորիկ կառաջացնի»:

Լրագրողները հիշեցրին Մարտի 1-ի մեղավորների ցուցակը, որտեղ ԲՀԿ ղեկավարի անունն էլ կար, հարցին՝ դա հաշվի առնելով՝ Լեւոն Զուրաբյանը ո՞նց է գնում համագործակցության՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ Մարտի 1-ի համար բոլորը պատասխան են տալու, բայց ինչ վերաբերում է քաղաքականությանը, եթե ռեժիմի հետ հնարավոր չէ պայքարել, պետք է մտնես համագործակցության՝ ուրիշ քաղաքական ուժերի հետ»: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ ԲՀԿ-ն գաղափարական ուժ չէ, եւ բոլորին է հայտնի, թե ինչի համար է այն ստեղծվել: ԲՀԿ-ն հիմա հնարավորություն ունի լրջագույն քաղաքական միավոր դառնալու. «Իսկ եթե ոչ, նա ՕԵԿ-ի տեղը կզբաղեցնի»:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուներին՝ պատգամավորը պատասխանեց. «ՀԱԿ-ում միանշանակ բոլորն են այդ կարծիքին, որ մենք պետք է ունենանք սեփական թեկնածուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031