Հոկտեմբերի 26-28-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի երիտասարդական կազմակերպության անդամների հավաք «Ընտրական գործընթաց ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) և Աջափնյակ տարածքային կազմակերպության կողմից: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արման Սահակյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:
Քննարկվեցին երիտասարդներին հուզող հարցեր՝ Երևան քաղաք, կրթության, կուսակցության և Աջափնյակ վարչական շրջանի, վերաբերյալ: Կազմվեց ծրագրերի իրականացման ժամանակացույց, որի միջոցով երիտասարդները հնարավորություն կունենան լուծելու իրենց իսկ կողմից բարձրացված խնդիրները՝ ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացում, սպորտային ակումբների ստեղծում, առողջ ապրելակերպի քարոզում:
Կարդացեք նաև
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն