Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ԲՀԿ տանգոն չի լինում, քանի որ տանգոն մենակ չեն պարում

Հոկտեմբեր 29,2012 14:43

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, ասաց.

«Եթե նայենք Հայաստանի նախագահական ընտրություններին, ապա ընտրություններն իրենք ավելի կարեւոր են, քան դրանց արդյունքները»: Ըստ քաղաքագետի՝ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ հակասություններ կան, որը կարող է հանգեցնել մարտահրավերի, երբ առաջ գան սեփական թեկնածուները: Ես չգիտեմ, թե նրանք ինչ են մտածում կամ մտածում են՝ ընդհանրապես,  բայց ոչ մի քաղաքական արշավ չեմ տեսնում: Ավելի շատ տեսնում եմ որպես քաղաքական հոբի, քան լուրջ ընտրարշավ»: Կիրակոսյանը նաեւ ասաց, որ ինքը  հանդես չի գալիս իբրեւ Գագիկ Ծառուկյանի ընկեր եւ ուղղակիորեն հակադրվում  եւ դեմ  է դուրս գալիս Ռուբեն  Հայրապետյանին: «Մենք շատ մեծ օլիգարխների  ազդեցություն ունենք եւ մեզ  ավելին անհրաժեշտ չէ»,-նշեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է ՀԱԿ- ԲՀԿ հարաբերություններին, ապա Կիրակոսյանը կարծում է. «Դա տանգո չէ, քանի որ տանգոն մենակ չեն պարում:  ՀԱԿ-ԲՀԿ տանգոն չի լինում, քանի որ երաժշտություն չկա: Նրանք իրար չեն սիրում: Ռոմանտիկ բան չկա այդ տանգոյի մեջ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031