Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. «Նալբանդյան- Մամեդյարով հադիպումը փորձություն էր»

Հոկտեմբեր 29,2012 14:27

«ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները խիստ մրցակցային են, որը ցույց է տալիս ժողովրդավարության դինամիկ ուժը: Այդ նախագահական  ընտրությունները քաղաքական ուժերի  եւ անձերի ընտրություններն են, որոնցից էլ կախված է՝ ինչպես կզարգանա ԱՄՆ-ը»,- այսօր «Հենարան» ակումբում խոսելով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից՝ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ըստ որի՝ նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում տվեցին փողի ազդեցությունը, ինչը արտահայտված է նաեւ Հայաստանում: «Հայաստանում փողն է քաղաքականությունը եւ շատ օլիգարխներ շարունակում են տեղեր զբաղեցնել խորհրդարանում»,-հավելեց նա: Ըստ Կիրակոսյանի՝ հայկական լոբբի ուժեղացման միտում կա ԱՄՆ-ում, ու այն կշարունակվի հզորանալ մինչեւ 2015 թվականը, որն էլ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերն ավելի կարեւոր է դարձնում եւ կնշանավորվի նրանով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված ցեղասպանության ճանաչման խնդիրը առաջ կքաշվի աշխարհի մի շարք երկրներում եւ դա մարտահրավեր կլինի Թուրքիայի համար: Կիրակոսյանի համոզմամբ՝ հայ-ամերիկյան հարաբերություններն անփոփոխ կմնան  անկախ այն բանից, թե ով կդառնա ԱՄՆ նախագահ: «Ցեղասպանության խնդրի հետ կապված՝ փոփոխություն չի լինի, որը ցույց է տալիս ամերիկյան քաղաքականության  բարոյականության պակասը:  Բայց Ռոմնիի ընտրվելու դեպքում  կսրվեն ռուս- ամերիկյան հարաբերությունները,  քանի որ նա հակված է առճակատելու Ռուսաստանի հետ, որը հաստատ վատ կանդրադառնա Հայաստանի վրա: Ռոմնին ավելի վտանգավոր է եւ անտարբեր  ԼՂՀ հարցի նկատմամբ ու  չի հասկանում  հարցի խորությունը»,- համոզված է քաղաքագետը: Կիրակոսյանը խոսելով նաեւ  Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման մասին՝ նշեց, որ այդ հանդիպումը կարեւոր էր  նրանով, որ արտգործնախարարները  հանդիպեցին Ադրբեջանի անպատասխանատու կեցվածքից հետո: Բացի այդ. «Սա նաեւ փորձություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության համար: Ոչինչ չպետք էր ակնկալել այդ  հանդիպումից, բայց Հայաստանը ճիշտ արեց, որ դուրս չեկավ բանակցային գործընթացից: Բայց Արցախը պետք է դառնա բանակցային կողմ ու քանի դեռ նա բանակցային  գործընթացին չի մասնակցում, նոր բան  ակնկալելու կարիք չկա»,-ավելացրեց քաղաքագետը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031