Երեւանի մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը կայանալիք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է շուրջ 70 երկիր, այդ թվում նաեւ` Ադրբեջանը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրացել է հոկտեմբերի 26-ին եւ մասնակցել ցանկացող երկրների քանակն այլեւս չի կարող ավելանալ:
Aravot.am-ն այսօր, երբ ծանոթանում էր Երեւան ժամանելու ցանկություն հայտնած երկրների ցուցակին, նկատեց, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ չի ներկայացրել Հունգարիայի բռնցքամարտի ֆեդերացիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ