Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանում ադրբեջանցի բռնցքամարտիկներին վտանգ չի սպառնա

Հոկտեմբեր 29,2012 13:47

Ադրբեջանը հայտարարել է, թե պլանավորել է մասնակցել նոյեմբերի 25-ին Երեւանում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Սակայն այդ երկրի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիեւը «Azerisport»-ին օրերս հայտարարել էր, թե հայկական կողմը դեռ անվտանգության գրավոր երաշխիքներ չի տվել եւ միայն համապատասխան նամակը ստանալուց հետո իրենք կմեկնեն Երեւան:

Aravot.am-ն այսօր ճշտեց, որ հոկտեմբերի 26-ին` հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը, ադրբեջանական պատվիրակության, ինչպես նաեւ Երեւան ժամանող բոլոր պատվիրակությունների անվտանգության երաշխիքներն ապահովելու բովանդակությամբ նամակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ստորագրությամբ ուղարկվել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա (AIBA) եւ այնտեղից ստացվել պատասխան, որ նամակը տեղ է հասել: Այնպես որ, հարեւան երկրի բռնցքամարտիկները հանգիստ կարող են գալ Հայաստան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031