Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյան. «Բոլոր աշխատավարձերը պետք է 2-3 անգամ բարձրացնել»

Հոկտեմբեր 29,2012 13:15

Խորհրդարանը օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ 2013 -ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում պետք է կազմի ամսական 35 հազար դրամ՝ ներկայիս 32500 դրամի փոխարեն: Նվազագույն աշխատավարձի՝ 2500 դրամով բարձրացնելն արդեն հասցրել է առաջացնել ՀՀ քաղաքացիների զայրույթն ու վրդովմունքը: 

Aravot.am-ը տարբեր ոլորտներ ներկայացնող հասարակական գործիչների հետ զրույցում փորձեց պարզել՝ արդյոք այդ բարձրացումը ինչ-որ կերպ կօգնի՞ քաղաքացիներին: Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Անահիտ Բախշյանը մեր զրույցում նկատեց. « 2500 դրամը ոչ մեկի դարդին դարման չի անելու: Այդ հրապարակային քայլը, որ արեց կառավարությունը՝ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացրեց, ինքը ընդամենը ծաղրեց խեղճ ժողովրդին, քանի որ որևէ մեկը որևէ մեկը չի ասի շնորհակալություն դրա համար: Դա ծաղր է այն մարդուն, ում աշխատավարձը դարձավ 35 հազար դրամ: Եթե պետության բյուջեն ավելի շատ թալանում են, քան արդյունավետ չափումներ անում, ապա այստեղ կարող է 2500 դրամը երևալ: Այսինքն ես չէ, որ ասում եմ, դա իրենք են ասում, թե ինչպես է պետական բյուջեն գողացվում տարբեր պաշտոնյաների կողմից: Եթե այդ գումարները ուղղվեն ժողովրդին, բնակարաբար աշխատավարձը ոչ թե 2500, այլ կարող է 25 հազարով դրամով բարձրացնել»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին քարտուղար, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանն էլ նույն հարցի կապակցությամբ ասաց. «Բոլորովին պետք չէ լինել ֆինանսիստ, որ կարողանալ հասկանալ, որ քաղաքական կամքի առկայության դեպքում աշխատավարձը՝ մեր բյուջեի անգամ եղած գումարների շրջանակում կարող է ավելանալ 2-3 անգամ: Եթե նայեք բյուջեն, ապա կտեսնեք, որ փոքր տոկոս է կազմում այն տողը, որը հատկացված է աշխատավարձին: Իսկ մեր բյուջեում ընդհանրապես քիչ գումար է հատկացված հստակ ծախսերին, այնինչ անորոշ ծախսերին մեծ գումարներ են հատկացված: Դա գործելաոճ է, տարիներ շարունակ բյուջեից բյուջե դա փոխանցվում է, գումարները այդ պատճառով չեն ծառայում իրենց նպատակներին»:

2500 դրամով նվազագույն աշխատավարձի ավելացման մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Անգամ դա վիրավորական է, քանի որ որ կառավարության ֆունկցիան մանրուքներով զբաղվելը չէ: Մեր հասարակությունն այն հասարակությունը չէ, որ մանրուքների և դետալների վրա կառավարությունը ժամանակ ծախսի: Արմատական փոփոխություն պիտի մտցվի, առնվազն բոլոր աշխատավարձերը պետք է երկուսից երեք անգամ բարձրացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031