Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Սևան–Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում (Լճաշեն գյուղի հատված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում ժամը 01.00-ին սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 33 ՕՏ 544 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:
Ջրափրկարարների և ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել լճից:
Կարդացեք նաև
Զոհեր և տուժածներ չկան:
ԱԻՆ