Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման գործընթացը շարունակվում է

Հոկտեմբեր 29,2012 12:39

ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկից տեղեկացնում են. «Ի կատարումն ՀՀ Կառավարության 2011թ մարտի 31-ի որոշման, «Գյուղական ֆինանսավորման կառույց- ԾԻԳ» ՊՀ կողմից իրականացվում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում:

2011թ. ապրիլից 2012թ. սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածում վարկերի սուբսիդավորման գործընթացն իրականացվել է հանրապետության բոլոր մարզերում:

Տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է 25 միլիարդ 257միլիոն դրամ:

Վարկերի ընդհանուր քանակը 34 հզ. 647 է:

Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորված գումարը 588 միլիոն 613 հազ. դրամ է:

Կառավարության որոշմամբ գյուղվարկերի տրամադրման ժամկետը շարունակվելու է մինչև 2012թ.վերջը ,իսկ սուբսիդավորման գործընթացը կշարունակվի մինչև վարկերի մարման ժամկետի ավարտը:

Գյուղվարկերի սուբսիդավորման գործընթացի ակտիվ մասնակիցներից են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ» ՓԲԸ, «ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ» ՓԲԸ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ, «ԱՐԴՇԻՆԻՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական կառույցները:

Պայմանագրեր են կնքվել նաև «ԷԿԼՕՖ», «ԱԿԲԱ-ԼԻԶԻՆԳ», «ՓՄԶ ներդրումներ» ՈՒՎԿ-ների հետ:

Վարկերի տոկոսադրուքի սուբսիդավորման ենթակա հաշվարկային ընդհանուր գումարի կանխատեսումը մինչև տարվա վերջ կկազմի 1 միլիարդ 82 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031