Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչապատ տարածքում բանկի մասնաճյուղ է կառուցվելու

Հոկտեմբեր 29,2012 11:37

Մի քանի օր առաջ Իջեւանի քաղաքապետարանի շենքին կողքին, կանաչապատ տարածքում մալուխ է անցկացվել, բնական գազի վետգետնյա խողովակների ապամոնտաժման աշխատանքներ են արվել: Այդ տարածքում սկսվում է «Արարատ» բանկի մասնաճյուղի գրասենյակի շինարարությունը:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ներկայումս գտնվում է Ռումինիայում: Փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը հայտնեց, որ այդ տարածքը պատկանում է քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ գործող սրճարանի՝ Վարդան անունով տիրոջը:

Փոխքաղաքապետին հարցրեցինք` կանաչապատ,ծառերով հագեցած տարածքում օրենքով չի՞ արգելվում կապիտալ շինարարությունը: Նա ասաց, որ սրճարանի սեփականատերը 2002թ. այդ տարածքը ձեռք է բերել հասարակական կառուցապատման իրավունքով, եւ իրեն հատկացված տարածքից 200 քառակուսի մետր, 60 հազար դոլարով վաճառել է «Արարատ» բանկին:

Քաղաքապետի տեղակալն ասաց, որ բանկը քաղաքաշինության նախարարությունից ստացել է շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերը, Իջեւանի քաղաքապետարանն էլ տրամադրել է շինթույլտվություն: Ս. Մանուկյանի խոսքերով` շինարարության հետեւանքով տարածքի տեսքը չի տուժի, բանկի պատասխանատուները խոստացել են կառուցապատման ժամանակ ծառեր չհատել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031