Սանկտ Պետերբուրգում այսօր կայացավ Միխայիլի Չիգորինի հուշամրցաշարի երկրորդ տուրը:
Հայաստանի ներկայացուցիչներից կրկին հաղթանակ տոնեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանն ու միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, որոնք 173 մասնակիցների մեջ ոչ մի միավոր չկորցրած 53 շախմատիստների մեջ են: Հուամրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցողներից հայաստանցի շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Վլադիմիր Հակոբյանը միավորը բաժանել է Ասլան Այթբաեւի հետ եւ նահանջել 55-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ