Ամերիկացի բռնցքամարտիկ Մայքլ Կոնստանտինոն, որն ի ծնե զրկված է աջ դաստակից, մեկնարկային մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում ավարտեց հաղթանակով: 33-ամյա Կոնստանտինոն արդեն 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին՝ Նաթան Օրտիզին: «Ես, պարզապես, մարդկանց ուզում էի ապացուցել, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է, անգամ եթե հանգամանքները քո դեմ են: Եթե շատ աշխատես ու հավատաս ինքդ քեզ, հնարավոր է ցանկացած նպատակի հասնել», – մեկթեւանի բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է «York Daily News»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ