Բադր Հարին մեղադրվում է դիտավորությամբ սպանություն կատարելու փորձի մեջ:
Նրա գործով տուժող միլիոնատեր Կոեն Էվերինկը պնդում է, որ մարզիկն Ամստերդամի գիշերային ակումբում իրեն ծեծի է ենթարկել եւ ցանկացել դրամ շորթել: Էվերինկն այդ օրը գլխի եւ ոտքի լուրջ վնասվածքներ է ստացել եւ ամենայն հավանականությամբ այլեւս չի կարողանա ինքնուրույն տեղաշարժվել: Դատական նիստը նշանակված է առաջիկա ուրբաթ օրը: Հարին մեղադրվում է ութ օրինախախտումների մեջ եւ նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում, ինչը հավասարազոր է մարզական կարիերայի ավարտի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ