Նյու Յորքում «Սենդի» փոթորիկի պատճառով կկանգնեցվի ինչպես մետրոյի, այնպես էլ ավտո գնացքների եւ ավտոբուսների աշխատանքը: Այդ մասին, ըստ Reuters,-ի, հայտարարել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:
Նյու-Յորքի տրանսպորտային վարչությունից տեղեկացրել են, որ տրանսպորտի շարժը` որոշ ուղղություններով կկանգնեցվի արդեն կիրակի օրը` այնտեղի ժամանակով երեկոյան ժամը 19-ին:
Սպասվում է, որ «Սենդի» փոթորիկը կհասնի Նյու-Յորքին երկուշաբթի կամ երեքշաբթի` մի փոքր թուլանալով: Ըստ հիդրոօթերեւութաբանների կանխատեսումների` նահանգի բնակիչները պետք է պատրաստ լինեն ուժեղ հեղեղների եւ քամու: Երթեւեկությունը ամբողջությամբ կվերականգնվի քաղաքում տասներկու ժամվա ընթացքում այն բանից հետո, երբ ցիկլոնը կհեռանա այդ տարածքից:
Հոկտեմբերի 28-ին Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հանձնարարել է էվակուացնել 375 հազար մարդու, որոնք գտնվում են վտանգավոր գոտում, ինչպես նաեւ` հետաձգել դասերը դպրոցներում երկուշաբթի` հոկտեմբերի 29-ին:
Ըստ Associated Press -ի տվյալների` արտակարգ դրություն է հայտարարվել նաեւ Նյու-Ջերսի, Քոնեքթիքութ, Հյուսիսային Կարոլինա եւ մի շարք այլ նահանգներում: Ըստ որոշ հաշվարկների` աղետը կարող է անդրադաձնալ 50-60 միլիոն ամերիկացիների վրա: «Սենդի» փոթորիկը սկսվել է Կարիբյան ծովում եւ անցել է Կուբայի, Ջամայկայի, Հայիթիի տարածքներով: Աղետի զոհ է դարձել մոտ 60 մարդ.