Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան անցուդարձից մինչև ամենավատ ծածկագրերի վարկանշային աղուսյակը

Հոկտեմբեր 28,2012 12:33

Ինչպես նախապես տեղեկացրել էինք` ֆեյսբուքը դադարեցրել է իր «Հարցեր» ծառայությունը: Այն թողարկվել է 2010 թվականին և թույլ էր տալիս հարցումներ անցկացնել ընկերների շրջանում: Այս փոփոխությունն, իհարկե, չէր կարող ազդել ֆեյսբուքյան օգտատերերի ակտիվության վրա, նրանք միևնույն է շարունակում են թողնել իրենց գրառումները ցանկացած պահի ու ցանկացած տրամադրության ժամանակ:

Արմեն Դուլյանն իր էջում տեղադրել է ֆեյսբուքյան ամենատարեց օգտատիրոջ նկարն ու գրել.  «Ծանոթացեք՝ ֆեյսբուքյան մեր ընտանիքի ամենատարեց անդամը… Ամերիկայի Նյու Մեքսիկո նահանգում ապրող Մարիա Կոլունիա Սեգուրա Մեթսգարը 105 տարեկան է…» :

Զոհրապ Եգանյանն էլ սխալ է համարում այն կարծիքը, թե ֆեյսբուքը վիրտուալ է. «Ո՞վ է ասում, որ ֆեյսբուքը վիրտուալ է: Անձամբ ես այս հարթակի միջոցով էնքան լավ-լավ մարդկանց եմ ճանաչել, որ դժվար թե ճանաչեի, եթե չլիներ Ֆեյսբուքը, հենց ֆեյսբուքն էր, որ ԻՄ ԽՈՐԻՆ ՀԱՄՈԶՄԱՄԲ, ավելի կազմակերպված դարձրեց մեր հասարակությանը նաև արտաքին քարոզչական հարցերում միասնական հակահարված տալու գործում, հենց ֆեյսբուքի շնորհիվ է, որ մեր երկիրում ձևավորվեց քաղաքացիական շարժում և վերջապես հենց ֆեյսբուքն է, որ հնարավորություն է տալիս ունենալ այլընտրանքային լրատվություն», – գրել է նա:

Ֆեյսբուքից անցում կատարելով մյուս սոցիալական ցանցեր` տեղեկացնեմ, որ  Mail.ru Group-ը զգուշանում է՝  նշանավոր «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերը կարող են փակվել: Ալիշեր Ուսմանովի կազմակերպությունը զգուշացրել է իր ներդրողներին, որ սոցիալական կայքերը փակման վտանգի առաջ են հայտնվել սև ցուցակների մասին իշխանության կողմից ընդունած օրենքի պատճառով:

«Ս.թ. նոյեմբերի 1-ից Odnoklassniki.ru կայքում գրանցված 14 տարեկանից ցածր օգտատերերը այլևս նամակներ չեն կարողանա ստանալ անծանոթ օգտատերերից: Երեխաները կարող են նամակներ ստանալ միայն իրենց ընկերներից և ծնողների ընկերներից: Այս քայլերով Odnoklassniki.ru կայքը փորձում է երեխաներին հեռու պահել վտանգավոր նյութերից ու մարդկանցից: Հետագայում նախատեսվում է նաև կարգավորումների մեջ նոր գործառույթ ավելացնել, որը թույլ կտա թաքցնել անծանոթ մարդկանց կողմից դրված գնահատականները», – այս մասին գրել է Armblog-ը:

SplashData ընկերությունն էլ, որը զբաղվում է ծածկագրերի պաշտպանության համար միջոցների մշակմամբ, հրապարակել է ինտերնետ ծառայություների օգտատերերի կողմից կիրառվող 25 ամենավատ ծածկագրերի ամենամյա երկրորդ վարկանշային աղուսյակը: Ըստ ստացված տվյալների՝ ամենից հաճախ օգտատերերը կիրառում են password բառը, երկրորդ տեղում 123456 թվային հաջորդականությունն է, երրորդում՝ 12345678-ը: 5-րդից 4-րդ տեղ է բարձրացել abc123-ը, իսկ qwerty-ն զիջել է տեղը՝ հաստատվելով 5-րդ հորիզոնականում:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031