ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ շաբաթ օրը Փարիզում կայացած հանդիպման վերաբերյալ։
«Համանախագահները ընդգծեցին կողմերի միջեւ լարվածությունը մեղմելու կարեւորությունը։ Նրանք ներկայացրեցին խաղաղ գործընթացը առաջ մղելուն ուղղված աշխատանքային առաջարկի վերաբերյալ իրենց գաղափարները», – ասված է, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ Ժակ Ֆորի երեկվա հաղորդագրությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում։
«Արտգործնախարարները վերահաստատեցին խաղաղ կարգավորման հասնելու նպատակով համանախագահների հետ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը։ Նախարարները եւ համանախագահները համաձայնեցին շարունակել այդ գաղափարների քննարկումը համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում», – նշված է միջնորդների հաղորդագրությունում։