Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:
Համանախագահներն ընդգծեցին կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը:
Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրեցին իրենց գաղափարները`խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:
Նախարարները վերահաստատեցին իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Նախարարները և համանախագահները պայմանավորվեցին այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ