«Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը թույլ է: Մինչև հիմա ստեղծված բոլոր կազմակերպությունները` և’ հին, և’ նոր, հուսադրող չեն: Նրանք շատ թույլ են», – այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանն է հայտնել ազգությամբ ադրբեջանցի, ռուս գործարար, «Crocus Holding» ընկերության նախագահ Արազ Ագալարովը:
Ագալարովը, որը Ռուսաստանում ադրբեջանական կազմակերպութունների միության համակարգող խորհրդի անդամն է, հայտնել է. «Ի տարբերություն հայերի և հրեաների, ադրբեջանցիները շատ վատ են կազմակերպված ու չեն կարող ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվել: Այդպիսով, ադրբեջանցիները, որպես միասնական սփյուռք, չեն կարող երկրում որևէ որոշման վրա ազդեցություն ունենալ»: