Վիեննայի դատարաններից մեկը կայացրել է երկրի պատմության մեջ մինչ այժմ չլսված որոշում: 1993թ.-ին վիեննական բանկի աշխատակից Օտտո Նյումանը գողություն էր կազմակերպել ֆինանսական հաստատությունում, որը կատարել էր իր հերթափոխ ժամանակ բանկ եկած 2 ընկերների հետ: Կազմակերպված հանցանքի հետևանքով բանկից տարվել էր 2.3 միլիոն շիլինգ (167 հազար եվրո) գումար, ինչպես նաև` ոսկու սալիկներ և ոսկեդրամներ: Հետաքննության ժամանակ հնարավոր եղավ բացահայտել գումարի միայն մի մասը: Մնացածը հետագայում անձամբ Նյումանը վերադարձրեց դատարան: Այդ գումարը մինչ այժմ պահվում էր Ավստրիայի արդարադատության նախարարությունում, սակայն մինչ օրս այն ոչ ոք հետ չի պահանջել:Երբ որոշվում էր, թե ինչ անել չպահանջված գումարի հետ, դատարանը եկավ այն եզրահանգման, որ այն կարելի է վերադարձնել նախկին դատապարտյալ Նյումանին, ով դատապարտվել էր 7 տարի ազատազրկման, սակայն 3,5 տարի հետո ազատ էր արձակվել` լավ պահվածքի համար:
Ամենափոքր աստղը հայտնաբերվել է ամերիկացի աստղագետների կողմից` 1986թ-ին: Նրա զանգվածը Արեգակի զանգվածից 20 անգամ փոքր է, իսկ լուսավորությունը` 6 անգամ պակաս: