Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետի առանձնասենյակը` «ժուչոկներ» փնտրելուց առաջ և հետո (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 27,2012 19:05

Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի առանձնասենյակ ոտք դնելուն պես` անմիջապես երկրորդ օրը, սկսել էր քարուքանդ անել պատերը: Այս փաստը կատակասեր գյումրեցիներին առիթ էր տվել ենթադրելու, որ Սամվել Բալասանյանը պատերի արանքից «ժուչոկներ» է փնտրում: Այլապես, ըստ վերջիններիս, որևէ այլ առիթ չկար եվրառեմոնտ արված շքեղ սենյակում նորից սկսել ներքին հարդարման աշխատանքներ:

Սամվել Բալասանյանը ազատվել է նաև քաղաքապետի սեղան-աթոռի անմիջական գլխավերևում փակցրած մուգ կանաչ պաստառից, որի կենտրոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարն է: Բնականաբար այժմ էլ քաղաքապետ դառնալու հարցում Սամվել Բալասանյանին «դաբրո» տված անձնավորության` ՀՀ նախագահի լուսանկարը փակցված է գլխավերևում, միայն թե բաց կանաչավուն երանգի վրա և հայոց զինանշանի կողքին: Փաստորեն պարոն Բալասանյանը մեղմացրել է առանձնասենյակի գույները` կահույքը թողնելով անփոփոխ և միայն ավելացնելով հայոց զինանշանը:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանն իր հեռանալուց հետո առանձասենյակի պատից հանել ու տարել էր նաև Վարդան Մամիկոնյանի սրբապատկերը: Իսկ նորընտիր քաղաքապետը կարծես թե իրեն պահպանող սրբապատկերներ փակցնելու հավես չունի, համենայնդեպս մեր տեսախցիկը դատարկ պատերից զատ ոչ մի բան դեռ չի արձանագրել:

Ի դեպ, քաղաքապետի առանձնասենյակում մեր գտնվելու պահին հանված էին նաև մուգ կանաչավուն վարագույրները: Ըստ որոշ տեղեկությունների, առանձնասենյակի հարդարումը դեռ վերջնական ավարտված չէ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031