Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հերքել է այն տեղեկությունները, թե Սիրիայի հարցի կապակցությամբ Թուրքիայում ԱՄՆ զորքեր են տեղակայվել: Հայտնում «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
«Որոշ թուրքական լրատվամիջոցներ պնդում են, թե Թուրքիայի և Սիրիայի սահմանի վրա տեղի ունեցող դեպքերի հետ կապված ԱՄՆ-ից զորքեր են ուղակվել Թուրքիա: Այստեղ ԱՄՆ-ից ոչ մի զինվոր չկա, բացի նրանցից, որոնք թուրք-ամերիկյան պաշտպանական և տնտեսական համագործակցության շրջանակներում աշխատում են Թուրքիայի մի քանի քաղաքներում», – ասված է գլխավոր շտաբի հայտարարությունում:
Թուրքիայում ամերիկյան զորք տեղակայելու մասին լուրերը տարածել էին ԱՄՆ-ի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Գրում է թերթը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ