Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաչատուր Քոքոբելյանը խախտել է «Ուխտ նոր Հայաստանի» հռչակագիրը եւ պետք է պատիժ կրի»

Հոկտեմբեր 27,2012 18:55

Այս տարվա մարտին՝ ընտրություններից առաջ, «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական եւ հասարակական գործիչները, քաղաքացիական հանրության ներկայացուցիչները հավաքվեցին եւ ստորագրեցին «Ուխտ Նոր Հայաստանի» հռչակագիրը: Այդ հռչակագրի տակ ստորագրել է նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք իրենց ստորագրությամբ հաստատեցին, որ «հետայսու քաղաքական-քաղաքացիական համալիր այլընտրանք ենք ներկայացնում հանրապետության ժողովրդավարական-ազգային վերափոխման համար եւ մեզ հռչակում ենք միացյալ մեկ ամբողջություն, որտեղ հարգվում է անհատի մտքի ու արտահայտման ազատությունը եւ ապահովված է գաղափարների ու քաղաքական տարբերակների բաց, անկաշկանդ մրցակցություն»:

Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, հիմա, երբ պառակտում եղավ Խաչատուր Քոքոբելյանի եւ «Ժառանգության» միջեւ, «Ուխտ նոր Հայաստանի» հռչակագիրն այս պահին դեռ ուժի մե՞ջ է: Նա պատասխանեց. «Համենայնդեպս, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Խաչիկ Քոքոբելյանը խախտել է այդ պայմանավորվածությունները, նաեւ՝ ուխտը: Ուխտի էությունից բխող պարտավորություններ են եղել, որը այդ անձը խախտել է: Իսկ ցանկացած անձ, ում հնարավորություն ես ընձեռում  ուղղելու իր կատարած սխալը, չի գիտակցում դա՝ պետք է պատիժ կրի: Պատիժն էլ…մենք պատիժն այս ձեւով ենք ասել՝ այլեւս նա չի ներկայացնում «Ժառանգությանը»»:

Մենք ճշտեցինք՝ դա պատի՞ժ է իր համար, կարող է ավելի լավ հեռանկարներ են բացվում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Եթե դու քաղաքականության մեջ ես եւ քաղաքականության մեջ ձեռք ես բերում պարտավորություններ խախտողի վարքագիծ, ապա դա ես չեմ կարծում, որ լավ, դրական երեւույթ է: Ցանկալի կլինի, որ որեւիցե մի քաղաքական գործիչ նման ճանապարհով չգնա, խախտումներ թույլ չտա, եւ եթե թույլ է տվել, ապա գոնե փորձի շտկել դրանք»:

Խաչատուր Քոքոբելյանը «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու հայտարարությունն անելու ժամանակ ասաց, որ ինքը ընտրություններից հետո խմբակցության հենց առաջին նիստին էլ առաջարկել է, որ խմբակցությունը ղեկավարի ոչ թե Ռուբեն Հակոբյանը, այլ՝ Զարուհի Փոստանջյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է Խաչատուր Քոքոբելյանն ուզում, որ Դուք լինեք, Դուք ավելի դիվանագե՞տ եք, ավելի հանդուրժո՞ղ եք, ինչո՞ւ՝ Զարուհի Փոստանջյանը հորդորեց դա հարցնել հենց Քոքոբելյանին, քանի նոր ինքը չունի դրա պատասխանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031