Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. Ես վախկոտ տասնյակից չեմ, նրանք ճիշտ հասցեով չեն սպառնում

Հոկտեմբեր 27,2012 18:35

«Իմ հասցեին այս ու այն կողմից ինչ-որ սպառնալիքներ են հնչում, որ ինձ կպատասխանեն: Ես վախկոտ տասնյակից չեմ եւ նրանք ճիշտ հասցեով չեն սպառնում, նրանք, պարզապես, ճիշտ հասցեատեր չեն ընտրել»,այսօր՝ հոկտեմբերի 27-ին, բրիֆինգում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

«Վերջին ժամանակներս որոշ շրջանակների ներկայացուցիչներ իմ դեմ ակցիա են սկսել, դրա համար ընտրելով մեր արժանի մարզիկներին: Մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից ես հանդես եկա հայտարարությամբ եւ եւս մեկ անգամ արտահայտեցի իմ կարծիքը՝ կապված Լոնդոնի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի ելույթների հետ: Հայտնի չէ, թե ինչու որոշ շրջանակներում դա նման իրարանցում առաջացրեց, կարծես խոսքը պատերազմում կրած պարտության մասին է:

Փառք ու պատիվ մեր մարզիկներին, ովքեր երբեւէ, այդ թվում 2012-ի օլիմպիական խաղերում մեդալներ են վաստակել ու բարձր պահել մեր հայրենիքի պատիվը: Խոսքը այդ մարդկանց մասին չէր, ոչ էլ սպորտի ոլորտի մասին: Ընդհանուր առմամբ, խոսքը մեր հավաքականի ելույթների մասին էր, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում, հնարավոր չէ բավարար գնահատել:

Համեմատության համար նշեմ հարեւան երկրների ձեռբերումները. Վրաստանը նվաճել է 7 մեդալ, այդ թվում 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե, Ադրբեջանը նվաճել է 10 մեդալ, այդ թվում 2 ոսկե, 2 արծաթե եւ 6 բրոնզե, իսկ ահա Հայաստանը նվաճել  միայն մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Փառք ու պատիվ մեր մարզիկներին, սակայն այն մարդիկ, ովքեն ինձ կոչ են անում ավելի զգույշ լինել իմ արտահայտություններում, թող համեմատեն այս թվերը:

Ես կոչ եմ անում միջին եւ ցածր դասի պաշտոնյաներին, ովքեր ներկայացնում են սպորտի ոլորտը, կամ չեն ներկայացնում այն, ովքեր վատ են հասկանում իմ խոսքը, ավելի ուշադիր լինել իմ արտահայտություններին եւ հասկանալ դրանք: Եթե նրանք ասելիք ունեն ինձ կամ կամ մեկ ուրիշին, թող չթաքնվեն մարդկանց թիկունքում եւ անձամբ արտահայտեն իրենց մտքերը»,-ասել է Մարտիրոսյանը:

Նա նաեւ հայտարարել է, որ որպես պատգամավոր ինքն իրավունք ունի հարցերով դիմել կառավարությանը, ստանալ պարզաբանումներ եւ, մասնավորապես, հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում սպորտի ոլորտում:

Եթե մարդիկ ունակ չեն բովանդակալից քննարկումներ կազմակերպել շատ կարեւոր հարցերի շուրջ եւ փոխարենը դիմում են վիրավորանքների, ապա դա նրանց խնդիրն է: «Եթե իմ հասցեին էլի սպառնալիքներ լինեն, ապա ես մեծ հաճույքով կդիմեմ իրավապահ մարմիններին»,-ասել է նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչի հետ է կապված իր դեմ ուղղված այս արշավը, Մարտիրոսյանը պատասխանել է. «Եթե անկեղծ, ես զարմացած եմ: Կառավարությանն ընդամենը մեկ հարց եմ տվել, թեեւ խորհրդարանականներն ավելի սուր հարցեր են տալիս: Իմ հարցը հետաքրքրում է նաեւ հայ երկրպագուներին, քանի որ խոսքը Հայաստանի հավաքականի մասին է»:

Հիշեցնենք, որ հայ մարզիկները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է. «Հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում կառավարության հետ հերթական հանդիպման ժամանակ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, ում միակ արժանիքը Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը լինելն է, անվանարկել է մեր մեծ ընտանիքը, մարզաշխարհը, բացահայտ հեգնանքով, անհարգալից եւ ծաղրական տոնով: Հատուկ նրա համար պարզաբանում ենք, որ հենց այդ ընտանիքի անդամները, մարզիկները միշտ բարձր են պահում Հայաստանի պատիվը, հենց մարզիկների շնորհիվ օտարերկրներում հաճախ հնչում է հայրենիքի հիմնը եւ բարձրանում Հայաստանի ազգային դրոշը, այդ թվում թշնամական երկրներում՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում:

Մեր հաղթանակները մեր պայքարն է, որ մենք մղում ենք հանուն մեր հայրենիքի: Եւ ով է նման հեգնանքով արտահայտվում մարզաշխարհի մասին: Մարդ, ում հանրօգուտ գործունեության մասին ոչ ոք չի լսել ոչ Հայաստանում, ոչ նրա սահմաններից դուրս:

Որպես ամփոփում նշենք, որ մեր մարզական էթիկան, ցավոք, թույլ չի տալիս Լ. Մարտիրոսյանին պատասխանել այնպես, ինչին նա արժանի է իր վարքով»:

news.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031