Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ասում է, թե իր նկատմամբ հարկային խախտումների պատճառով կայացված մեկ տարվա ազատազրկման վճիռը՝«քաղաքականացված» դատավորներն են։
Միլանի դատարաններից մեկն ուրբաթ օրն էր 76 ամյա մեծահարուստ Բերլուսկոնիին ճանաչել մեղավոր ՝՝Մեդիասեթ՛՛ ընկերության անունից ամերիկյան ֆիլմերի ու հեռուստատեսության իրավունքներ ձեռք բերելու նպատակով կեղծ գին ներկայացնելու եւ այդ եղանակով պետությանն ավելի փոքր հարկ մուծելու մեջ։
«Մեդիասեթը» Իտալիայի մասնավոր ամենախոշոր հեռուստակայանն է, որը պատկանում է Բերլուսկոնիին։
Դատարանը նախ կայացրել էր 4 տարվա ազատազրկման որոշում, սակայն ավելի ուշ՝ կրճատել մեկի։
Բերլուսկոնին պատրաստվում է բողոքարկել վճիռը։
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան