Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երաժշտություն պետք է լսել ոչ թե աշխատելու պահին, այլ դրանից առաջ

Հոկտեմբեր 27,2012 17:21

«Երաժշտություն լսելով՝ ես ինձ միայնակ չեմ զգում, այդ  պատճառով տնային գործերի անցնելիս միշտ որևէ երգ եմ միացնում: Իմ կարծիքով ՝այդպես ավելի արդյունավետ է, և ես ավելի արագ եմ վերջացնում գործերս»,-ասում է տնային տնտեսուհի 29-ամյա Սուսաննան:
Ընդունված կարծիք է , որ երաժշտությունը նպաստում է աշխատունակության աճին: Սակայն առաջադրանքը կատարելու պահին երաժշտություն լսելը չի նպաստում մեր կատարողականությանը. փաստում է Applied Cognitive Psychology-ը: Բանն այն է, որ հետազոտության ընթացքում մարդկանց առաջադրանք են հանձնարարել, մի մասը դա արել է երաժշտության ներքո, իսկ մյուս մասը ՝լռության մեջ: Արդյունքում պարզվել է, որ երաժշտությունը ոչ թե օգնում , այլև շեղում է: Իսկ հոգեբան Աննա Վարդանյանի խոսքով՝ այն  դրական է անդրադառնում մարդկանց ներաշխարհի վրա, բայց մի բան պետք է հաշվիառնել. « Երաժշտություն պետք է լսել ոչ թե աշխատելու պահին, այլ դրանից առաջ: Այն ինչ-որ չափով վանում է բացասական լիցքերը. չէ ՞ որ երաժշտությունը նպաստում է տրամադրության բարձրացմանը: Խոսքը, իհարկե, անճաշակ երաժշտության մասին չէ»,-ասում է հոգեբան Աննա Վարդանյանն ու խորհուրդ տալիս մարդկանց ամեն օր գեթ մի փոքր ժամանակ հատկացնել երաժշտություն ուկնդրելուն:

Երաժշտությունը նաև բուժող միջոց է:« Այն հանդես է գալիս նաև որպես պայքարի միջոց հոգնածության դեմ: Երաժշտությունը հանգստացնում է մարդուն, կարող է ռիթմ հաղորդել որևէ աշխատանք սկսելուց առաջ, իսկ ընդմիջմանը տրամադրել խոր հանգստի»,-գրում է doctors.am-ը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031