Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարմազանով. Ի՞նչ դասեր քաղեցինք հոկտեմբերի 27-ից

Հոկտեմբեր 27,2012 17:06

Թե հոկտեմբերի 27-ը, թե մարտի 1-ը չպետք է կուսակցականացնել եւ փորձել ինչ-որ մեկի վրա գլորել մեղքի բաժինը: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա` կան երեւույթեր, իրադարձություններ, որոնք քաղաքական պայքարից վեր են եւ ապաքաղաքական են: «Պարույր Սեւակը հետաքրքիր մի խոսք ունի` «Ծառը կտրելուց հետո է երեւում նրա բուն հաստությունը»: Ես չեմ ուզում, որ այդպես լինի, մենք պետք է իրար փայփայենք, կապ չունի իշխանություն է, թե ընդդիմություն, բոլորս էլ մեր պետության համար ենք մտահոգ: Հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի օրերը մեզ համար պետք է գոնե դաս լինեն, որ մի քիչ ավելի խոհեմ լինենք, մանավանդ առջեւում կարեւոր իրադարձություններ են սպասվում: Մենք իրավունք չունենք սխալներ անելու. յուրաքանչյուր սխալից հետո տարիներ շարունակ ուղղում ենք այն: Եվ, ընդհանրապես, կան բաներ, որ ինչքան էլ քո կուսակցական շահը պահանջի, դու իրավունք չունես անելու, քանի որ դա պետության շահն է»,- կարծում է Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031