Aravot.am-ի տեղեկությունններով, քիչ առաջ հարազատ տղան, ոգելից խմիչքի ազդեցության տակ, դանակահարել է 81-ամյա հորը`Մկրտիչ Մանուկյանին: Դեպքը տեղի է ունեցել Մանուկյանների տան մեջ: Տուժողին տեղափոխել են Գյումրու նորակառույց հիվանդանոց, որտեղ այս պահին վիրահատում են:
Դանակահարողի անունը մեզ չհաջողվեց ճշտել. Շիրակի մարզի քննչական բաժնում մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ Շիրակի մարզային ոստիկանությունից փոխանցեցին, որ այս մասին կարող են տեղեկություններ հաղորդել առնվազն վաղը:
Նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, հերոսին այս պահին հարցաքննում են Գյումրու ոստիկանությունում, և նա առաջին անգամ չէ, որ դանակահարում է հարազատ հորը: «Եթե չենք սխալվում սա 3-րդ անգամն է հորը վնասում, բժիշկների ու միլիցեքի ձեռքն ընկնելը արդեն խասյաթ է դարձել», -դանակահարողին այսպես բնութագրեցին Գյումրու բժշկական աշխարհից:
Փաստի մասին տեղեկություններ կհաղորդենք մանրամասներ ճշտելուն պես:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ