Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը բացատրում է՝ ինչո՞ւ է ՀԱԿ-ը ոտքը կախ գցում

Հոկտեմբեր 27,2012 15:56

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի համար ակնհայտ է, որ ՀԱԿ-ում գերիշխում է նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հետ միասնաբար հանդես գալու մտադրությունը: «Նշանակում է, որ այդ մարտավարությունը որդեգրելով, ՀԱԿ-ում պետք է սպասեն, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն, հետո կողմնորոշվեն իրենց նախընտրելի տարբերակի ընտրության հարցում: Եթե այսքան ժամանակ ոտքները կախ են գցել ու չեն հայտարարում նախագահական ընտրություննրին մասնակցության ձեւաչափի մասին, նշանակում է, որ կարող են պաշտպանել ԲՀԿ թեկնածուին»,- Aravot.am-ին ասաց պարոն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ 2007-ի հոկտեմբերի 26-ին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտնեց, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու է. « Իսկ այսօր հոկտեմբերի 27-ն է , բայց ՀԱԿ-ը դեռ չի կողմնորոշվել, Ավելին՝ չի հրավիրում ՀԱԿ հանրահավաքը, ինչի մասին հայտարարել էր, դեռ ամռանը, որ սեպտեմբերին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրելու»:

Քաղաքագետի համար ակնհայտ են նաեւ ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի հակասությունները. «Այդ հակասություններն անվիճելի իրողություն են» : Պարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ, Լ. Զուրաբյանը ԲՀԿ-ի հետ միանալու մարտավարությունը համարում է ճիշտ որոշում. «Իր տեսակետն է, որ հնարավորությունները ի մի բերելու միջոցով կարելի է հասնել իշխանափոխության»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031