Սեպտեմբերի 7-ին մի քաղաքացի զանգահարել էր ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Խանջյան փողոցում գտնվող «Շախմատի տան» հետնամասում 7,62 մմ տրամաչափի գնդացիր է թողնում: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ գնդացիրը կրակելու համար պիտանի է:
Հոկտեմբերի 26-ին պարզվել է, որ այդ գնդացիրը 2003 թ. ապրիլի 7-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից գտնվել է հետախուզման մեջ:
Կատարվում է հետաքննություն: