Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքը չի գործում

Հոկտեմբեր 27,2012 12:48

Նոյեմբերյանի ավագանու հոկտեմբերի 22-ի նիստում քաղաքի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն, 2001թ. Հայաստանի լավագույն դաստիարակ ճանաչված Փառանձեմ Խանգելդյանն ասաց, որ 2005թվականին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանված է, որ մանկապարտեզի դաստիարակի աշխատավարձը ցածր չպետք է լինի Հայաստանում ընդունված նվազագույն աշխատավարձի կրկնակիից:  Նոյեմբերյանի մանկապարտեզներում դաստիարակները հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի չափով են աշխատավարձ ստանում, այն 2013թվականից  կդառնա  35000 դրամ:

« Եթե որոշել ենք օրենքները կատարել, բերեք կատարենք նաեւ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի այդ պահանջը: Մենք այսքան տարի դիմանում ենք»,-ասաց Փառանձեմ Խանգելդյանը: Նա ավագանու անդամներին եւ քաղաքապետին հորդորեց մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձի չափ սահմանելիս առաջնորդվել օրենքի պահանջով: Ավագանու անդամներն ասացին, որ տեղական բյուջեի հնարավորությունները սուղ են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031