Ավարտվել է կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կոտայքի նախկին փոխմարզպետ Լևոն Միքայելյանի գործով դատաքննությունը: Այն անց է կացվել արագացված դատաքննության կարգով:
Հիշեցնենք, որ այդ կարգը կիրառվում է այն դեպքում, երբ ամբաստանյալը լիովին ընդունում է մեղադրանքը և դրա հիմքում ընկած ապացույցները:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ամբաստանյալի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը, հավանաբար նոյեմբերի մեկին կսկսվի դատական վիճաբանությունների փուլը՝ մեղադրական ու պաշտպանական ճառերով հանդես կգան մեղադրող ու պաշտպանական կողմերը: