Լրահոս
Օրվա լրահոսը

«27-ից մի հետեւություն պետք է անել՝ դողալ երկրի անվտանգության համար»

Հոկտեմբեր 27,2012 11:53

Չնայած 13 տարի է անցել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից, բայց ընկերների կորստի ցավը, հարվածի մեծ զգացումը չի մեղմվել նախկին կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանի մոտ:
Նա այդ օրը արյան բարձր ճնշմամբ ժամը 22-ի սահմաններում սեփականաշնորհման նախկին նախարար Պավել Ղալթախչյանի հետ տեղափոխվեց հիվանդանոց:

Նա այդ օրը հասկացել է, թե որքան փխրուն է մեր երկրի անվտանգությունը.
ՙԴա հարված էր մեր պետականությանը, մենք լինելով ԱԺ պատգամավորներ, մեզ անզոր զգացինք, պաշտպանված չզգաց նաեւ իրեն մի ողջ ժողովուրդ՚

ՙԱ1+՚-ի հետ զրույցում Գագիկ Թադեւոսյանը հիշում է, որ ինչ-որ պահի, երբ արդեն կրակոցնեը դադարել էին, պատգամավորներն արդեն նստած էին աթոռներին, ահաբեկիչների խմբի անդամ, մասնագիտությամբ բժիշկ Էդիկ Գրիգորյանը, տեսնելով իր վիճակը, ասել է. ՙՊարոն Թադեւոսյան, դուք կարող եք գնալ,եթե վատ եք զգում՚:

ՙԶգում էին, որ վիճակս լավ չէ, կարող է մի ավել զոհ էլ մնա իրենց վրա, բայց ես մտածում էի, որ ընկերներիս թողնել ու դուրս գալը կարող է ճիշտ չընկալվել, ու ասացի նրանց՝ եթե կթողնեք բոլորին, ես էլ դուրս կգամ՚,- ասաց նա։

Բայց ժամը 22 ի սահմաններում արդեն Թադեւոսյանի վիճակը շատ է վատանում եւ այլեւս ի վիճակի չլինելով նստել, նա դուրս է գալիս, ավելի ճիշտ՝ Գալուստ Սահակյանն ու Արտաշես Թումանյանը աթոռի վրա նստած, ասես պատգարակով, նրան հասցրել են շտապ օգնության մեքենային:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031