Լողի ամերիկացի մարզիչ Ռիկ Քերլը մեղադրվում է անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ: Աղջիկը, հասկանալի է, նրա սանն է:
Washington Post-ի տեղեկացմամբ Քելլի Դեւիսը, որ մարզվում է Քերլի մոտ, հայտարարել է, թե իր եւ մարզչի միջեւ սեռական հարաբերությունները սկսվել են 1983 թվականին, երբ ինքն ընդամենը 13 տարեկան էր: Մարզիչն այն ժամանակ աղջնակին մի քանի անգամ խնդրել է շուրթերով դիպչել իր սեռական օրգաններին: Այդ հարաբերությունները շարունակվել են չորս տարի, մինչեւ այդ մասին իմացել են աղջկա ծնողները:
ԱՄՆ-ի լողի ֆեդերացիան 63-ամյա Քերլին ցմահ արգելել է երկրի տարածքում մարզչական գործունեությամբ զբաղվել, իսկ Մերիլենդ նահանգի ոստիկանությունը $ 50 հազար գրավի դիմաց նրան ժամանակավորապես ազատության մեջ է թողել: Նախնական լսումները սկսվելու են նոյեմբերի 16-ին եւ եթե մարզչի մեղավորությունն ապացուցվի, նրան մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ