Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնը թողնելուց հետո խելացիանում են

Հոկտեմբեր 27,2012 10:30

 Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը օրերս ներկայացրեց բանակցային գործընթացը շահեկան դիրքերից շարունակելու իր տեսլականը՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումից անցնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման քաղաքականության։ Իր դիրքորոշումը նա հիմնավորեց նրանով, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել։
Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ մեր թղթակցի հետ զրույցի ընթացքում նկատեց.
«Գլոբալ առումով տարածաշրջանում ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, եւ 1998-2008թթ. պարոն Օսկանյանը կարող էր որպես արտգործնախարար իր ջանքերը կենտրոնացնել ոչ թե Մադրիդյան սկզբունքների քննարկման, այլ ԼՂՀ անկախության ճանաչման վրա, իր բոլոր դիվանագիտական շփումներում պնդել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը։
Այստեղ արտառոցն այն է, որ պաշտոնը թողնելու եւ դրանից բխող պատասխանատվությունից ազատվելուց հետո ամեն ինչ շատ ավելի հեշտ, գայթակղիչ եւ իրատեսական է երեւում։ Կարծում եմ, Վ.Օսկանյանի այս կեցվածքը պայմանավորված է քաղաքական դաշտում նրա զբաղեցրած դիրքով եւ կարգավիճակով»։

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031