Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Տեր-Հովակիմյան. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը քաղաքական կառույց չէ»

Հոկտեմբեր 27,2012 00:02

Հոկտեմբերի 26-ին Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում յոթերորդ անգամ բեմ բարձրացավ «Կրքոտ հաշվետվություն» ներկայացումը: Այս անգամ այն անցկացվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Վերջինիս գործադիր-տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը ասում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենց կառույցը հանդես է գալիս նման մշակութային ծրագրով: Դա իրենց որդեգրած քաղաքականության ուղղություններից է: Նման ձեւով ցանկանում են երիտասարդներին սովորեցնել լավագույնը, որպեսզի նրանց մոտ որոշակի ճաշակ ձեւավորվի մշակութային տարբեր արժեքների նկատմամբ:

Տեր-Հովակիմյանը նկատել է` վերջին շրջանում մոդայիկ է դարձել, որ ամեն ինչ քաղաքականացվում է: Նա հավաստիացնում է, որ աշխատում են հնարավորինս հեռու մնալ այդ ամենից, իրենք քաղաքական կառույց չեն եւ չեն հետապնդում որեւէ քաղաքական ուժի:

Թատերագետ Էդգար Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացումը հասցեագրված է երիտասարդությանը:  Սյուժեի հիմքում ընկած էր տղամարդ- կին հարաբերությունը` դավաճանություն, վեճեր, որոնք ավարտվում են երկու սեռերի միացումով:

Ինչպես նախորդ վեց ներկայացումներից հետո, այս անգամ եւս անցկացվեց բաց քննարկում: Այդ ժամանակ հանդիսատեսը տվեց իրեն հուզող հարցերը: Սակայն «Առավոտ»-ը նկատեց, որ նրանք պասիվ էին: Հայրապետյանը հավաստիացրեց, որ նախորդ ներկայացումների ժամանակ հանդիսատեսը ակտիվ է եղել:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Էմիլ Ավետիսյանը, խոսելով ներկայացումից ստացած իր տպավորությունների մասին, ասաց, որ այն այլընտրանքային ներկայացում էր: Կերպարների մեջ որոշակի արհեստականություն էր նկատել, սակայն կարծում է, որ «Կրքոտ հաշվետվություն»-ը մեր օրերին է նման: Նա դժվարանում է ասել, թե ինչը կփոխեր ներկայացման մեջ, եթե ինքը լիներ բեմադրիչը, բայց որպես հանդիսապես հավանում է այն:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031