Երեւանի Բուզանդի 1/3 շենքում արդեն մի քանի ժամ է սպասում էին Սերժ Սարգսյանին։ Ինչպես լինում է սովորաբար նման դեպքերում, ոստիկանները ամբողջ տարածքն ազատել են մեքենաներից, շենքն էլ ջանասիրաբար մաքրվել է։
Շենքում տեղակայված ՀՀԿ տարածքային գրասենյակում կայանալու է կուսակցության գործադիր մարմնի նիստը։ Սերժ Սարգսյանը նոր ժամանեց։ Այստեղ են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Տրանսպորտի եւ Կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ այլք։ Մինչ նիստի սկսվելը վարչապետն ու քաղաքապետը մի պահ առանձնացան։
Ի դեպ, երեկ տեղի է ունեցել ՀՀԿ Ավանի N29 սկզբնական կազմակերպության ժողովը:
Ըստ ՀՀԿ կայքի՝ կազմակերպության 121 անդամներից մասնակցում էին 87-ը:
Մանրամասները կարդացեք այստեղ: