ՀՀԿ գործադիր մարմինը քիչ առաջ որոշել է համագումար հրավիրել դեկտեմբերի 19-ին։ Այս մասին նիստին հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Այսօր քննարկվել է արտահերթ համագումարի օրակարգը՝ այն է՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը 2013թ Նախագահի ընտրություններում։
ՀՀԿ խոսնակը նշեց, որ այսօրվա նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել, ինչպես գրում է մամուլը։ Նա նաեւ վստահեցնում է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե փոխվարչապետի պաշտոնը հանձնվելու է ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին։
Շարմազանովը, ինչպես նախորդ նիստերից հետո, այսօր էլ կրկնում է, որ Սարգսյանն ու Ծառուկյանը հանդիպում են։ Եվ դրա պատճառը ոչ միայն այն է, որ Ծառուկյանը ԱԱԽ անդամ է, ՀԱՕԿ նախագահ, այլեւ այն, Շարմազանովի բառերով, որ «ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ է», ով կողմ է երկխոսությանը տարբեր ուժերի հետ։
Մանրամասները կարդացեք այստեղ: