Լրահոս
Օրվա լրահոսը

BBC. «Բեյօղլու, Սատմբուլ. հայերի ու հույների թաղամասը»

Հոկտեմբեր 26,2012 22:15

Ստամբուլի Բեյօղլու (Պերա) թաղամասին նվիրված ակնակրում «Բի ԲԻ Սի»-ին գրում է, որ թաղամասի փառահեղ շինությունների մեծ մասը ոչ թուրքերն են կառուցել ու այնտեղ ապրել, այլ հույներն ու հայերը, որոնք այն ժամանակ իշխում էին Օսմանյան կայսրության առևտրային կյանքում:

Հրապարակման հեղինակը գրում է, որ այդ թաղամասը թուրքական չէր, ինչն արտացոլում է Օսմանյան կայսրության ազգային բազմազանությունը: Սակայն հայերը 1915թ. սարսափելի կոտորածներից հետո գրեթե վերացել են այնտեղից, իսկ հույներին քաղաքից դուրս են քշել 1955թ. Ստամբուլի ջարդերի ժամանակ:

Հեղինակը գրում է, որ այժմ թաղամասում բնակվող բազմաթիվ թուրքեր կան, որոնք գիտեն այս պատմությունները ու ուզում են ընդունել այն, սակայն թուրքական ազգայնականությունը դեռ փխրուն է, երկրում իշխում է անհանդուրժողականությունը, ու Ստամբուլում կորած համայնքների հիշատակի համար որևէ պաշտոնական քայլ դեռ չի եղել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031