Վորոնեժի և Վոլգոգրադի շրջանների գյուղանտնեսական վերահսկողության մարմնի աշխատակիցները Վոլգոգրադի օդանավակայանի (Գումռակ) միջազգային օդային անցագրային կետում կանխել են աղավնիների անօրինական ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք: Հայտնում է «V1» լրատվականը:
Գյուղանտնեսական վերահսկողության մարմնից լրատվականին հայտնել են, որ սահմանային ստուգման ժամանակ Հայաստանից ժամանած ուղևորի ձեռքի ծանրոցում, հայտնաբերվել է վեց հատ աղավնի: Ուղևորի մոտ բացակայում էին տեղափոխման համար անհրաժեշտ անասնաբուժական և ներկրման թույլտվության փաստաթղթերը:
Լրատվականը գրում է, որ Հայաստանը համարվում է կենդանիների վարակիչ հիվանդությունների համար անբարենպաստ երկիր, մասնավորապես տարածված է թռչնախտ հիվանդությունը: Թռչնախտով (օրնիթոզ) վարակվում են և’ թռչունները. և’ մարդիկ, այն ուղեկցվում է տենդով, թոքերի, նյարդային համակարգի ախտահարմամբ:
Այս պահին աղավնիները մեկուսացված են և գտնվում են հատուկ պահպանության տակ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ