Պատմաբան Ջորջ Բուռնությանի հայ ժողովրդի պատմության գիրքը ՀԲԸՄ հիմնադրամի հովանավորությամբ լույս է տեսել հայարեն նոր թարգմանությամբ: Գրքի թարգմանիչն է Արծվի Բախչինյանը: Հաղորդում է «Արմենիա Ուիքլին» թերթը:
Թերթը գրում է, որ մինչ այս գրքի հրապարակումը, որը եղել է 1993-1994թթ երկու հատորով, ԱՄՆ-ի և արտերկների ուսուցիչները դժվարությամբ էին գտնում հայոց պատմության համապարփակ որևէ տեքստ: 2002թ. գիրքը թարմացվել, խմագրվել էր մեկ հատորի մեջ և հրատարակվել չորս տարբեր լեզուներով` արաբերեն, անգլերեն, իսպաներեն, թուրքերեն:
Ջորջ Բուռնությանը Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի պատմության Այոնա քոլեջի պրոֆեսոր է: Նա ուսուցանել է Ֆրեզնոյի Կալիֆորնիայի նահանգային համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում, Լոս Անջելեսի և Կոլումբիայի համալսարաններում, և ունի բազում հոդվածներ և հրապարակումներ Հայաստանի պատմության թեմայով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ