Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, երեկ հրավիրած ավագանու արտահերթ նիստում, իր ելույթի առանձին մի դրվագ նվիրեց քաղաքապետարանի կոմունալ բաժնի նախկին պետի` Հովհաննես Գրքիկյանի կատարած յուրացումներին:Նշենք, որ այս պաշտոնյան անչափ մտերիմ է Վարդան Ղուկասյանի հետ , վերջինիս քաղաքապետ ընտրվելու օրվանից մինչև հրաժարականը աշխատեց իր ընկերոջ կողքին: Սամվել Բալասանյանը, դիմելով ավագանուն, ասաց .«Ուրեմն ես Ձեզ մի հետաքրքիր բան իրազեկեմ, հոկտեմբերի 7-ին կոմունալի պետը Գրքիկյան էր չէ՞, Գրքիկյանը 825 հազար դրամ դուրս է գրում ` ծառայողական մեքենաների հետ կապված , որպեսզի անիվներ փոխի և այլն և այլն:Եվ դանից հետո, երբ նոր եկած բաժնի վարիչները ընդունում են ծառայողական մեքենաները, ընդհանրապես հին անվադողեր են լինում, այսինքն դրա համար էլ էս ծախսերը չկան, էս գումարները չկան, այսինքն մինչև վերջ փոշիացված է ամեն ինչ:Գիտեցեք դուք , հարգելի ավագանի, չէ կարելի էսպես լինել, համայնքին դնել էս իրավիճակի մեջ:Ուղղակի հերթով ասելու ենք, հերթով, ոնց որ «Չայկի» պատմությունը, չէր կարղ էդպիսի «Չայկա» լինել , որ չձևակերպեն, տանեն, քանդեն ամեն ինչը, հետո դնեն փչեն արդեն , որպեսզի տանեին հավաքեն , հետո ասեն իյաա~ա` ի՞նչ «Չայկա»: Երբ որ «Չայակեն» կապարակնքվում է համապատասխան բաժնի կողմից, վերցնում են կնիքը, քանդում և տանում են , ո՞նց կարող է լինել էդպես, չի կարող լինել , աբսուրդի հասնող բաներ են կատարվել: Իհարկե, ես ասել եմ` ես չեմ անի որևէ բան, գիծ եմ քաշել, ճահիճ չեմ մտնի, ով մտնելու է թող մտնեն բացահայտեն, ասեն ժողովրդին, հասարակությանը»:Սամվել Բալասանյանը նաև նշեց, որ քաղաքի զարգացման ռիթմը պահելու համար ստիպված իր գրպանից է ծախսեր անում, օրինակ` 20 համակարգիչ է գնելու, Մինասի որմնակարն է տեղափոխում և այլն միջոցառումներ է իրականացնում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ